ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

30.09.2017 11:51 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 05.00-ին, Տերյան փողոցի թիվ 57 հասցեի դիմաց միմյանց են բախվել «Նիսսան» և «Մազդա» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մազդա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14.30-ին, Շիրազի փողոցի թիվ 38 հասցեի մոտ միմյանց են բախվել «Ֆորդ» և «Մերսեդես» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի և Զավարյան փողոցների խաչմերուկում բախվել է մայթեզրին կայանված «Նիսսան»-ի, ինչի հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 20.00-ին, Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտ միմյանց են բախվել «Հոնդա» և «Նիսսան» մակնիշների ավտոմեքենաներ, ինչիի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի և Միքայելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14.00-ին, Սեբաստիայի և Արարատյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «ԿամԱԶ» և «Դեյվու» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Դեյվու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.30-ին, «Օպել Աստրա» մակնիշի վարորդը Երևանի Աճառյան փողոցի թիվ 16 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ մեծ ոլոքի դիստալ ծայրի կոտրվածք աննշան տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2010 թ. ծնված Վիկտորյա Մ.-ն, որը հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:
Աշտարակի բաժնի անչափահասների գործերով բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Այգեպատ գյուղում վրաերթի է ենթարկել 7-ամյա աղջկան, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքը:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ՃՏՊ-ի հետևանքով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել նաև երկրորդ «Մերսեդես»-ի վարորդը և նրա ուղևորը:
Կատարվում է հետաքննություն:

***

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00.15-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին միմյանց են բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի 2 ավտոմեքենաներ, ինչի հետևանքով երկրորդ «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 23.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի սկզբնամասում բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:

***
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.45-ի սահմաններում, Մայակովսկի գյուղից Արամուս գյուղ տանող ճանապարհին միմյանց են բախվել «ԳԱԶ-3110» և «Սամանդ» մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

***

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում, «Մերսեդես 320 ML» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակացու փողոցի թիվ 8 զինվորական թաղամասի դիմաց վրաերթի է ենթարկել 79-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: