Մ․Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտներն այցելեցին ոստիկանության կրթահամալիր (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
21.02.2018 09:03
Համակարգի լրատու
Փետրվարի 20-ին Երևանի Մանուկ Աբեղյանի անվան ավագ դպրոցի աշակերտները ոստիկանության կրթահամալիրում էին։ Աշակերտների այցը համատեղ կազմակերպել էին ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով ծառայողներն ու Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհուրդը։
Դպրոցականները հարգանքի տուրք մատուցեցին կյանքը հայրենիքին նվիրաբերած և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ծառայողների հուշակոթողին, այցելեցին ոստիկանության պատմության թանգարան։ Ոստիկանության պատմությամբ հետաքրքրված այս աշակերտները վաղվա իրավապահներից են։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի և Կենտրոն վարչական շրջանի վետերանների խորհրդի համագործակցությունը շարունակական է, նպատակը՝ իրավագիտակից սերունդ կրթելը։