25-ամյա աղջիկը հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
13.02.2017 11:05
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 11-ին, ժամը 22.45-ին, Երևանի Շիրակի փողոցի 2/Ա շենքից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերի Պ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: