Մահվան ելքով պատահար Վանաձորում
14.06.2016 16:51
ՃՏ պատահարներ
Հունիսի 13-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 54 տան մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ, որը հնարավոր է` մահացել է:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.10-ի սահմաններում, «Օպել Աստրա»-ի վարորդը նշված վայրում վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա Հարությունյանին, ով տեղում մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: