«Մարիխուանայի» ձեռքբերման աղբյուրը որոշակիացավ. վերջինս որոնվում է
14.05.2015 09:44
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 80 հասցեի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Բ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված:
Արմեն Բ.-ն հայտնել է, որ զանգվածը «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել ոմն Եղիշից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: