Մարիխուանա՝ գրպանից
17.03.2017 11:07
Թմրամիջոցի հայտնաբերում
Մարտի 16-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սևան քաղաքի Շինարարների փողոցից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Վարուժան Հ.-ին:
Խուզարկությամբ նրա գրպանից հայտաբերվել է կաթուցիչ, որի մեջ առկա էր դեղնականաչավուն զանգված:
Վարուժան Հ.-ն հայտարարել է, որ այն «մարիխուանա» թմրամիջոց է, որը ձեռք է բերել 2016 թ. աշնանը Չկալովկա գյուղի դաշտամիջյան հատվածից՝ ծխելու միջոցով գործածելու համար:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: