Մեղրի-Երևան ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը մահացել է
Օգոստոսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 195-րդ կմ-ին բախվել է համընթաց ընթացող «ԶԻԼ-43141» ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 1960 թ. ծնված Ալիկ Գրիգորյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: