1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խանութից կատարված գողությունը բացահայտվեց

26.05.2017 10:53 Գողություն

Մայիսի 25-ին, ժամը 8.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1985 թ. ծնված Արմեն Ա.-ն և հայտնել, որ գիշերն իրենց խանութից գողություն են կատարել:
Մեկնած օպերատիվ խմբին 1965 թ. ծնված Գայանե Վ.-ն հաղորդում է տվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով իրեն պատկանող, Հրազդան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 21 հասցեում գտնվող խանութի մուտքի երկաթյա դռան փականը՝ մտել են ներս և գողացել տարբեր տեսակի 14 կոնյակ, ծխախոտ, սուրճ, պարկով շաքարավազ, ալյուր, շոկոլադե 10 սալիկ, մաստակներ, մոտ 30.000 դրամի քաղցրավենիք, լիցքավորման քարտեր և 2 բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18-ին, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայից, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Հրաչյա Հ.-ն, որի խուզարկությամբ հայտնաբերվել է 19 սմ երկարության, 9 սմ շեղբով ծալովի դանակ և գողացված լիցքավորման քարտեր:
Հրաչյա Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ Գայանե Վ.-ի խանութից գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Հրաչյա Հ.-ն ձերբակալվել է:
Քննությունը շարունակվում է:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: