Խարդախության մեղադրանքով հետախուզվողը ժամանեց «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով
31.03.2017 11:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ «Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով ՀՀ է ժամանել և բաժին ներկայացվել 1991 թ. ծնված Վրեժ Գ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: