ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մարտունի քաղաքի հանգստյան տան ճանապարհին ինքնաձիգ, 2 պահունակ և 60 փամփուշտ է հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Մարտունի քաղաքի հանգստյան տուն իջնող ճանապարհին, բարդիների մոտ, զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: