ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Այրվածքներով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Ապրիլի 5-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել:
Ժամը 19.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1980 թ. ծնված Հովհաննես Կլնջյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել են Ավանի 6-րդ փողոցի երկու տները:
Հովհաննես Կլնջյանը ապրիլի 6-ին, ժամը 02.40-ին, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: