ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալիշկայում գողություն կատարողները բռնվեցին Երևանում

25.02.2015 12:55 Գողություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանի Սեբաստիա և Րաֆֆու փողոցների խաչմերուկից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել նշված ավտոմեքենայի վարորդ` 1995 թ. ծնված Գուրգեն Հ.-ին, ուղևորներ` 1989 թ. ծնված Հովիկ Մ.-ին և 1988 թ. ծնված Վանիկ Բ.-ին:
Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և չափերի էլեկտրական 5 շարժիչներ, որոնք ըստ բերման ենթարկվածների խոստովանական բացատրությունների` գողացել են Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղին հարակից տարածքում գտնվող մի կազմակերպության բետոնե կոնստրուկցյաների արտադրամասի շինությունից:
Գուրգեն Հ.-ն, Հովիկ Մ.-ն և Վանիկ Բ.-ն՝ նախապատրաստված նյութերով, և գողոնի հետ միասին, հանձնվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին` տարածքային ենթակայության կարգով հետագա ընթացքը որոշելու:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: