Մալաթիա թաղամասում գողության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
06.10.2016 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները հոկտեմբերի 5-ին, ժամը 22.15-ին, Մալաթիա թաղամասում հայտնաբերել և բերման են ենթարկել 1995 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: