ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի բաժին բերման ենթարկվածի մոտ «Մակարով», իսկ մեքենայում՝ փամփուշտներ կային. ոստիկանության բացահայտումը

Ապրիլի 30-ին «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ, Անդրանիկի փողոցում հայտնաբերեցին և, մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 40-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 8 փամփուշտ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի 14 փամփուշտ։ Ատրճանակն ու փամփուշտներն առգրավվել են։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: