Մալաթիայի բաժնի ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Մաշտոցի պողոտայում
08.09.2021 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 7-ին Մաշտոցի պողոտայից բերման է ենթարկվել 44-ամյա Վրեժ Գ.-ն, որը 2020 թ. հուլիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը), 345-րդ (Արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքի նկատմամբ ապօրինի գործողությունները) և 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: