Մալաթիայի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գյումրիում
25.06.2021 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունիսի 24-ին Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցից բերման է ենթարկվել 22-ամյա Արմեն Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (Կողոպուտը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արմեն Ա.-ն ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: