Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
01.12.2021 11:42
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 30-ին, ժամը 04.30-ին, Անդրանիկի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 51-ամյա Գուրգեն Ն.-ին, որը նոյեմբերի 19-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գուրգեն Ն.-ն ներկայացվել է Էրեբունու բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: