ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները միջադեպը կանխեցին, նաև հայտնաբերեցին ապօրինի զենք ու թմրամիջոց

Մալաթիայի ոստիկանները միջադեպը կանխեցին, նաև հայտնաբերեցին ապօրինի զենք ու թմրամիջոց

Սեպտեմբերի 16-ին, ժամը 21.18-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի աղջիկ և հայտնել, որ ոչ սթափ վիճակում գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր: Նշված հասցե են շտապել նաև պարեկները: Իրավիճակը հարթելուց հետո իրավապահները տանը, տեսանելի վայրում, նկատել են «Վալտեր» գազային ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով և ընդհանուր մոտ ութ գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ ատրճանակի թույլտվություն չկա:
Զենք-զինամթերք և թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին: Այստեղ 64-ամյա տղամարդը հայտնել է, որ դեղնականաչավուն զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը քաղել է Երևանյան լիճի տարածքից` իր օգտագործման համար:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: