Մալաթիայի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
Մայիսի 16-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա երիտասարդ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 17.10-ին Տիչինայի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր Շահումյան գյուղի 42-ամյա բնակիչը: Բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 20-ին նա ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: