ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

21.06.2019 14:51 Գողություն

Հունիսի 20-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն է զանգահարել 26-ամյա մի կին և հայտնել, որ մոտ քսան րոպե առաջ Սեբաստիայի փողոցում կայանված իր «Տոյոտայի» ապակին կոտրել ու սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է իր դրամապանակը, 60 հազար դրամ, բանկային քարտեր և բջջային հեռախոսի լիցքավորող սարք:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Միրաքյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաև, որ նա բանկոմատից փորձել է փող կանխիկացնել գողացված բանկային քարտով:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`