ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

25.07.2019 11:53 Գողություն

Հուլիսի 24-ին Մալաթիայի համայնքային ոստիկանին է զանգահարել Բարձրաբերդի փողոցի բնակիչ, 77-ամյա մի տղամարդ և խնդրել, որ իր տուն ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ իր տան վարձակալ երիտասարդը վերջին երկու օրվա ընթացքում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել է ավտոտնակում գտնվող չհրկիզվող պահարանի դռան փականը և գողացել գումար ու ոսկյա զարդեր:
29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել բաժին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: