Մալաթիայի քրեական հետախույզները հետախուզվողի են հայտնաբերել
Հետախուզվողների հայտնաբերումը ոստիկանության կարևորագույն գործառույթներից է, ինչը պատշաճ կատարելու համար մշտապես իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Հերթական արդյունքն արձանագրել են Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները։ Հետևողական աշխատանքի շնորհիվ Երևանի Գյուլիքևխյան փողոցում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։ Նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության։
Երիտասարդը տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: