ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. Մալաթիայի ոստիկանների բացահայտումը

Մարտի 14-ին, ժամը 16-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 18-ամյա երիտասարդ:
Ահազանգը փոխանցվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, և օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդն ի վիճակի չէր բացատրություն տալու:
Դեպքը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ժամը 15.00-ի սահմաններում Շահումյան փողոցում վիճաբանություն էր եղել։ Պարզվեց նաև, որ երիտասարդին դանակահարել էր նույն փողոցի 60-ամյա մի բնակիչ, որը օպերատիվ կերպով հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նա ներկայացվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: