Մալաթիայի ոստիկանները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
20.04.2022 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 19-ին Շիրազի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Գևորգ Հ.-ն, որը 2021 թ. հոկտեմբերի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Գևորգ Հ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: