ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալիշկա գյուղում կատարված գողության հետքերով

19.12.2014 12:53 Գողություն

Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզային վարչության ուղեկցող ջոկի ծառայողները Մալիշկա գյուղի «Մոզ» կոչվող տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Ռոման Ա.-ին` իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով:
Պարզվել է, որ Ռոման Ա.-ն, 1991 թ. ծնված Անդրանիկ Ա.-ն, 1978 թ. ծնված Հայկ Ա.-ն և 1985 թ. ծնված Ռուստամ Ա.-ն դեկտեմբերի 17-ին նշված գյուղի «Մոզ» կոչվող տարածքից ապամոնտաժել և դեկտեմբերի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, գաղտնի հափշտակել են 4 մ երկարության ազբեստյա 9 խողովակ և ջրի 1 փական:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: