ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են հետախուզվողի, որի մոտ «Մակարով» կար

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել և Կոտայքի բաժին բերման են ենթարկվել 42-ամյա մի տղամարդու։ Նա 2021 թվականի փետրվարի 24-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով արարք կատարելու մեղադրանքով, այդ թվում՝ մարդուն առևանգելը, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և ապօրինի կերպով զենք պահելը: Խափանման միջոցը՝ կալանք։
Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 9 փամփուշտով և նույն տրամաչափի 8 փամփուշտով լիցքավորված պահունակ:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: