ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանի պարեկները «Մակարով» են հայտնաբերել

Հունիսի 11-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Հրազդանի կիրճում ծառայություն իրականացնելիս, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին 3 տղամարդու։ Երևանի 62-ամյա բնակչի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: