Ոստիկանները «Մակարով» են հայտնաբերել
Հունիսի 19-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են 26-ամյա մի երիտասարդի «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Նա հայտնել է, որ ավտոմեքենայի սրահի պահոցում ունի իրեն պատկանող ատրճանակ:
Մեկնած Մալաթիայի բաժնի ծառայողներին երիտասարդը ավտոմեքենայի սրահի պահոցից ներկայացրել է «Մակարով» տիպի, 9 մմ տրամաչափի ատրճանակ, որի փամփշտատուփի մեջ առկա է եղել 8 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: