Ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
16.04.2024 13:03
ՃՏ պատահարներ
Ապրիլի 15-ին, ժամը 18.20-ին, Իջևան քաղաքի Երևանյան փողոցում «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին: Ուղևորը՝ 71-ամյա Համեստ Պապյանը, մահացել է, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: