Վրաերթի ենթարկված 62-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
17.01.2024 11:04
ՃՏ պատահարներ

Հունվարի 15-ին, ժամը 7.10-ին, «Կեյտոն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 62-ամյա Դոնարա Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հունվարի 16-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: