«Օպելի» վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
24.02.2023 15:10
ՃՏ պատահարներ

Փետրվարի 23-ին, ժամը 18.30-ին, Երևանի Գրիգոր Հասրաթյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կանգ» նշանի մոտ կանգնած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է մեկ այլ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի: «Օպելի» 49-ամյա վարորդ Սիրակ Զալինյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: