Մահվան ելքով շղթայական ավտովթար Նոր Նորքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մարտի 27-ին, ժամը 11-ի սահմաններում շղթայական ավտովթար է տեղի ունեցել Նոր Նորքի վարչական շրջանում։ Գայի պողոտայում իրար են բախվել 6 ավտոմեքենա, որոնցից երեքը` կայանված։ Նախնական տվյալներով՝ կայանված «Օպելի» վարորդը մեքենայի հետնամասում է եղել, երբ «Հոնդան» բախվել է «Օպելին», ինչի հետևանքով վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Երևանի բնակիչ 52-ամյա Վրեժ Թադևոսյանը դեպքից քիչ անց հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։ Հարուցվել է քրեական գործ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Կատարվածի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: