Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց
27.05.2023 12:15
ՃՏ պատահարներ

Մայիսի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «LEXUS GX 470» մակնիշի մեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը՝ 1981 թ. ծնված Արթուր Պողոսյանը, մահացել է, իսկ 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: