«Հունդաիի» 36-ամյա վարորդը մահացել է
29.09.2023 16:18
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 07.20-ի սահմաններում, «Հունդաի» մակնիշի մեքենան Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը՝ 36-ամյա Նորայր Աբրահամյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: