Մահվան ելքով պատահար Լենինգրադյան փողոցում
31.08.2018 15:54
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 30-ին, ժամը 23.20-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 22 հասցեի մոտ «ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է նշված շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, որն էլ շարժվելով առաջ բախվել է դիմացի ցանկապատի ներսում կայանված «ՎԱԶ-21065»-ին:
Պատահարի հետևանքով «ֆոլքսվագեն»-ի վարորդը` 1950 թ. ծնված Գագիկ Բադալյանը, շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: