ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարից 1 օր անց 22-ամյա ուղևորը մահացավ

16.11.2017 12:30 ՃՏ պատահարներ

Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ուղևորներից` 1995 թ. ծնված Հրանտ Մկրտչյանը, գիտակցության չգալով, մահացել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: