ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Օրերս պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը մահացավ

21.11.2018 14:13 ՃՏ պատահարներ
Օրերս պատահարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված կինը մահացավ

Նոյեմբերի 3-ին, ժամը 14.10-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սիլիկյան թաղամասի Նոր խճուղում բախվել էր «Հելի» մակնիշի կայանված ամբարձիչին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի երկու ուղևորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Նոյեմբերի 20-ին ուղևորուհիներից մեկը՝ 1937 թ. ծնված Սվետլանա Սիմոնյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:

 

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: