Պատահարից 2 օր անց «Մերսեդես»-ի ուղևորը մահացավ
31.08.2018 15:53
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 28-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 18-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի ծառին. վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 30-ին, ժամը 07.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված ուղևորը` 1948 թ. ծնված Հայկազ Ստեփանյանը, մահացել է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: