Վարորդը և ուղևորուհին մահացել են
04.09.2023 11:42
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 1-ի ժամը 18.00-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի ճանապարհի 178-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը. 33-ամյա վարորդ Բուրաստան Խոսրովյանը և 41-ամյա ուղևորուհի Արմինե Խոսրովյանը մահացել են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: