Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
01.03.2021 11:04
ՃՏ պատահարներ
Փետրվարի 27-ին, ժամը 07.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, այնուհետև քաղաքացիներից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից. կրկնակի վրաերթի ենթարկված 66-ամյա Անուշ Հակոբյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: