20-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
06.04.2023 10:22
ՃՏ պատահարներ
Մարտի 22-ին, ժամը 16.15-ին, Երևանի Աշտարակի խճուղում իրար էին բախվել «Մերսեդես» և «Հովո» մակնիշի մեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդեսի» 20-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ապրիլի 5-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Մերսեդեսի» 20-ամյա վարորդ Դավիթ Մկրտչյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: