Պատահարից օրեր անց վարորդը հիվանդանոցում մահացել է
09.09.2022 09:48
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 29-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան բախվել էր բետոնե արգելապատնեշին. 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 8-ին 32-ամյա Գառնիկ Ալեքսանյանը հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: