Հիվանդանոցում մահացել է
10.07.2017 12:22
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ հուլիսի 7-ին, ժամը 4.50-ի սահմաններում, Գյումրիի Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 67-ամյա տղամարդու և դիմել փախուստի: Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 8.00-ին, ինքնակամ ոստիկանություն էր ներկայացել մի 31-ամյա տղամարդ և հայտնել, որ Շահումյան և Տերյան փողոցների խաչմերուկում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ տղամարդուն վրաերթի է ենթարկել ինքը:
Հուլիսի 8-ին, ժամը 20.15-ին, վրաերթի ենթարկված քաղաքացին՝ 1950 թ. ծնված Նորիկ Սարգսյանը, հիվանդանոցում մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: