«ՎԱԶ-2106»-ի 65-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
11.08.2023 10:56
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ճանապարհի 16-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել փոսը: Վարորդը՝ 65-ամյա Լենտրուշ Մելքումյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: