«Օպելի» 34-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է
12.08.2023 13:02
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 11-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 52-րդ կմ-ին իրար են բախվել «Լեքսուս» և «Օպել» մակնիշի մեքենաներ։ «Օպելի» ուղևորը և «Լեքսուսի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ «Օպելի» ուղևորը՝ 34-ամյա Լաուրա Բեյբությանը, հիվանդանոցում մահացել է։
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: