Պատահարից օրեր անց 33-ամյա ուղևորը մահացել է
15.07.2019 13:27
ՃՏ պատահարներ
Հուլիսի 11-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 126-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի Երևանյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի արգելապատնեշին. 23-ամյա վարորդը և 33-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 13-ին, ժամը 16.00-ին, ուղևորը՝ 1986 թ. ծնված Վահե Թիրաբյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: