ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

51-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

20.12.2022 10:25 ՃՏ պատահարներ
51-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 12-րդ կմ-ին «Միցուբիշի Կոլտ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: 40-ամյա վարորդը և 51-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեկտեմբերի 19-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Միցուբիշի Կոլտի» ուղևորը՝ 51-ամյա Ռադիկ Գրիգորյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: