Վրաերթից 10 օր անց 64-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
23.09.2019 14:34
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Ռիմա Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 11-ին, Ռ. Սիմոնյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: