Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է
24.07.2015 15:13
ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Նիկոլայ Աբրահամյանի դիակը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մեծամոր-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1937 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: