Պատահար Երևանում. վարորդը հիվանդանոցում մահացել է
28.07.2015 17:15
ՃՏ պատահարներ
Հուլիսի 27-ին, ժամը 02.50-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել է բետոնե արգելապատնեշներին և շրջվել հարակից ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1979 թ. ծնված Կարեն Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամը 05.20-ին, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: